Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

11.07.2012 16:46
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի մայիսի վերջին կազմել է 373,8 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը մայիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 4 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները մայիսի վերջին կազմել են մոտ 310,2  մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների շուրջ 83 տոկոսը՝ ապրիլի համեմատ ավելանալով 5,3 տոկոսով։

Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալը մայիսի վերջին կազմել է ավելի քան 158 մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 0,2 տոկոսով:

Մայիսի 31-ի դրությամբ, առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 044,7 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1,1 տոկոսով:

2011 թվականի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 417,71 դրամ) : -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև