Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսի 31-ի դրությամբ ավելացել է 41,6%-ով՝ հասնելով 325,5 մլրդ դրամի

12.07.2012 10:55
Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսի 31-ի դրությամբ ավելացել է 41,6%-ով՝ հասնելով 325,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա մայիսի վերջին կազմել է 325,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 41,6%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ընդ որում` ռեզիդենտներին բաժին է հասել դրամով ներգրաված ավանդների շուրջ 95,2%-ը (309,9 մլրդ դրամ):

Ըստ հաշվետվության, ռեզիդենտների ցպահանջ ավանդները դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալում կազմել են 46,7% և մայիսին կազմել ավելի քան 144,9 մլրդ դրամ: Միաժամանակ այս ցուցանիշը մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 17,9%-ով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտների ժամկետային ավանդները կազմել են դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալի 50,7%-ը և մայիսի վերջին կազմել են ավելի քան 165 մլրդ դրամի: Այս ցուցանիշի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 69,6%:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ավանդների ծավալը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22,9%-ով և մայիսի վերջին հասել է շուրջ 513,2  մլրդ դրամի:
2012 մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 415,84 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post