ՀՀ վճարային հաշվեկշռի կապիտալ և ֆինանսական հաշվի դրական սալդոն առաջին կիսամյակում կրճատվել է 13,6 տոկոսով՝ կազմելով 329,7 մլն դոլար

12.07.2012 11:30
ՀՀ վճարային հաշվեկշռի կապիտալ և ֆինանսական հաշվի դրական սալդոն առաջին կիսամյակում կրճատվել է 13,6 տոկոսով՝ կազմելով 329,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալ և ֆինանսական հաշվի դրական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 329,7 մլն դոլար։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշը կրճատվել է 52,2 մլն դոլարով կամ 13,6 տոկոսով։

Միայն ֆինանսական հաշվի դրական սալդոն կազմել է 302,65 մլն դոլար՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 53,03 մլն դոլարով կամ 14,9 տոկոսով։ Միաժամանակ, 100,5 մլն դոլար է կազմել ուղղակի օտարերկրյա ներդրումների սալդոն, որոնցից Հայաստանի բաժնետիրական կապիտալում ներդրումներին բաժին է ընկել ընդամենը 9,11 մլն դոլար, 77,46 մլն դոլար կազմել է վերաներդրված եկամուտը։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պորտֆելային ներդրումների մասով զրոյական սալդո է արձանագրվել՝ 2011 թվականի առաջին կիսամյակի մինուս 10,49 դոլարի դիմաց։

2012 թվականի առաջին կիսամյակի դրությամբ 37,05 մլն դոլարի դրական սալդո է գրանցվել այլ ներդրումների (կանխիկ գումարի, վարկերի, ավանդների մասով)՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 130,4 մլն դոլարի դիմաց։ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ընդհանուր ակտիվները կազմել են 116,78 մլն դոլար՝ մինուս 34,06 մլն դոլարի դիմաց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունները կազմել են մինուս 79,73 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 167,46 մլն դոլարի դիմաց։

Պահուստային ակտիվների սալդոն 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել է 165,1 մլն դոլար՝ 2011 թվականի առաջին կիսամյակի 76,74 մլն դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև