ՀԲ կազմակերպությունների խումբը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին 2012 ֆին. տարում $10,5 մլրդ է հատկացրել

12.07.2012 16:03
ՀԲ կազմակերպությունների խումբը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին 2012 ֆին. տարում $10,5 մլրդ է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի կազմակերպությունների խումբը 2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է հունիսի 30-ին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  (ԵԿԱ) տարածաշրջանի՝ ձևավորվող շուկաներով երկրների կառավարություններին 10,47 մլրդ ԱՄՆ դոլար չափով գումար է հատկացրել, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ՀԲ հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ միջոցները հատկացվել են եվրագոտում ստեղծված իրավիճակի անորոշության և տնտեսական աճի չափավոր տեմպերի պայմաններում։

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաի՝ ձևավորվող շուկաներով երկրների առջև նախկինի պես տնտեսության հստակ վերականգնման խնդիր է դրված»,- հայտնեց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն։

Ըստ նրա՝ տվյալ տարածաշրջանի վրա բացասական ազդեցությունն իրականացվում է երեք հիմնական միջոցներով՝ ֆինանսներ, առևտուր և աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներ։

«Համաշխարհային բանկն աջակցություն է ցուցաբերում երկրներին՝ իրենց գործողություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում պետական ծառայությունների որակի բարձրացման, բանկային համակարգերի ամրապնդման և ճգնաժամի հետևանքներից բնակչության առավել խոցելի շերտերի պաշտպանման նպատակներով»,- ասաց նա։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ իր աշխատանքի շրջանակներում տարածաշրջանում 2012 ֆինանսական տարում ՀԲ-ն նպաստեց Սերբիայի և ՆՀՀ Մակեդոնիայի ֆինանսական հատվածի կայունացմանը, ինչպես նաև Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Թուրքիայի փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնմանը։

Բացի այդ, Բանկի կողմից հատկացրած վարկերի շնորհիվ հաջողվեց պահպանել Ալբանիայի, Հայաստանի, Լատվիայի և Ռումինիայի սոցիալական օգնության ծրագրերի, Ղազախստանի կրթական ծրագրերի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Տաջիկստանի և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսավորման մակարդակը։

1992թ.-ից Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 1,5 մլրդ դոլար գումարի չափով վարկեր է  հատկացրել։  -0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև