Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները մայիսին նվազել են 0,5 տոկոսային կետով

13.07.2012 14:15
Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները մայիսին նվազել են 0,5 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի (1 տարուց ավել) միջին տոկոսադրույքները մայիսին, ապրիլի համեմատ, նվազել են 0,5 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ-ի «2012 թ.-ի ապրիլի դրամավարկային ցուցանիշների ամփոփումը» հաշվետվության մեջ:

Հաշվետվության համաձայն՝ ֆիզիկական անձանց համար դրամային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսային կետով, իսկ արտարժութային վարկերինը՝ 0,7 տոկոսային կետով՝ համապատասխանաբար կազմելով 11,8 և 7,4 տոկոս:

Իրավաբանական անձանց համար դրամային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 0,9 տոկոսային կետով և մայիսին կազմել 9,8 տոկոս, իսկ արտարժութային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,5 տոկոսային կետով՝ կազմելով 5,8 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև