ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խորհրդի հերթական նիստը կայացել է Փարիզում

13.07.2012 15:41
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խորհրդի հերթական նիստը կայացել է Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խորհրդի հերթական նիստը կայացել է հուլիսի 12-ին Փարիզում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, բանկի խորհրդի անդամների այցելության կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Նապոլեոն սրահում կազմակերպվեց ընդունելություն-ճաշկերույթ Ֆրանսիայի սենատոր պարոն Մարսել Դենոյի և Crеdit Agricole բանկային խմբի նախագահ պարոն Ժան Մարի Սանդերի կողմից:

«Այս ընդունելությունը ևս մեկ անգամ փաստեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բարձր վարկանիշի և տարիների ընթացքում ձեռք բերված վստահության ու փորձի մասին»,- նշում են մամուլի ծառայությունից:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996 թվականին: 2006թ.-ին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրքեր Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսին են ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերով կատարված գործարքների շրջանառությամբ: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև