Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for July 14th, 2012

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 0,1 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,50 դրամ

    Saturday, July 14th, 2012

    Հուլիսի 14-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,50 դրամ՝ հուլիսի 12-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ կրճատվելով 0.1 կետով։

    Հուլիսի 14-ին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,16 դրամ

    Saturday, July 14th, 2012

    Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին դրությամբ, հուլիսի 13-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժութային շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,80 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 411,16 դրամ։ Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 14-ին 264,3 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմս է գնել

    Saturday, July 14th, 2012

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012թ.-ի հուլիսի 14-ին 264,3 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսեր է գնել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    «Անելիք» համակարգի միջոցով իրականացված դրամական փոխադրումների քանակն ավելացել է 34 տոկոսով՝ հասնելով 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 835 հազարի

    Saturday, July 14th, 2012

    «Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով 2012 թվականի 1 – ին կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835 հազ. փոխանցում, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34% – ով, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Դրամի՝ մինչև 20-տոկոսանոց արժեզրկումը պետպարտքի սպասարկման խնդիր չի առաջացնի. թերթ

    Saturday, July 14th, 2012

    Սթրես-թեստերի արդյունքում ստացված գնահատականների համաձայն, դրամի՝ մինչև 20 տոկոսով արժեզրկման դեպքում պետական պարտքի սպասարկման հետ խնդիրներ չեն առաջանա, գրում է «168 ժամ» թերթը՝ հղում անելով Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին։

    Visa-ն և MasterCard-ը ռիթեյլերներին 6 մլրդ դոլար կվճարեն ենթադրվող դավադրության գործով

    Saturday, July 14th, 2012

    Visa և MasterCard վճարային համակարգերի երկու խոշորագույն էլեկտրոնային օպերատորները համաձայնել են մանրածախ առևտրի մի շարք խանութների 6 մլրդ դոլար վճարել՝ մինչդատական կարգով կրեդիտ քարտերի օգտագործման համար հավելավճարի վերաբերյալ այդ ընկերությունների ենթադրվող համաձայնության գործը կարգավորելու համար, շաբաթ օրը հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։