14.07.2012 16:00
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով 2012 թվականի 1 - ին կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835 հազ. փոխանցում, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34% - ով, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
Միաժամանակ 2012 թվականի հունվար - հունիս ամիսներին «Անելիք» համակարգով իրականացվել է շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխանցումներ, որը գրեթե կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ըստ «Անելիք Բանկ » ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի՝ «Անելիք » Դրամական փոխադրումների համակարգը, լինելով առաջատարներից մեկն իր ոլորտում, հաստատուն է պահում իր դիրքերը տվյալ շուկայում և առաջարկում է մատչելի սակագներ ԱՊՀ երկրներում։
Արևյանը նշեց, որ ՌԴ ռուբլով փոխանցումների պարագայում ամբողջ համակարգով գործում է 0,5-0,9% սակագինը, իսկ մնացած առժույթների դեպքում գումարից կախված սակագները նույն կարգի մատչելի են, եթե նրանք ընկնում են «Անելիք Սուպեր» սակագների սանդղակի տակ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-417.22)
Բանկը դեռ 1997թ.-ին ստեղծեց «Անելիք» դրամական փոխադրումների սեփական համակարգը, որի օգնությամբ իրականացվում են փոխանցումներ աշխարհի 90 երկրների 63,000 սպասարկման կետերում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: