ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 14-ին 264,3 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմս է գնել

14.07.2012 17:18
ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 14-ին 264,3 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմս է գնել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012թ.-ի հուլիսի 14-ին 264,3 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսեր է գնել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին AMGB08203157, AMGB07196147, ինչպես նաև AMGB08189158 թողարկման պարտատոմսեր են գնվել։

Միաժամանակ ներկայացված հայտերի ընդհանուր գումարը կազմել է 264,3 մլն դրամ։ Աճուրդին մասնակցել է 2 գործակալ։ Գնված պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 7 տոկոս ($1 – 411,96 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև