Հունաստանը կարճաժամկետ վարկեր է փնտրում, որպեսզի դեֆոլտ թույլ չտա. ԶԼՄ

18.07.2012 11:43
Հունաստանը կարճաժամկետ վարկեր է փնտրում, որպեսզի դեֆոլտ թույլ չտա. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵՄ-ի և ԱՄՀ-ի վարկերի ուշացման հետ կապված` Հունաստանը հնարավոր կարճաժամկետ փոխառություններ է փնտրում, որպեսզի խուսափի ԵԿԲ պարտատոմսերի դեֆոլտից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է  երկրի Ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Կարճաժամկետ միջանկյալ փոխառությունները (bridge loans) կարող են որոշիչ դառնալ Հունաստանի համար, սակայն դրանք ավանդաբար տեղադրվում են բարձր տոկոսի տակ։ Հունաստանը երեքշաբթի երեք ամիս ժամկետով 4,28 տոկոսի տակ 1,636 մլրդ եվրո գումարի չափով գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել։ Երկիրը զրկված է երկար ժամկետով միջազգային շուկաներում զբաղեցնելու հնարավորությունից և 2010թ.-ի մայիսից գտնվում է միջազգային վարկատուների «եռյակի» մշտական ֆինանսավորման տակ։
Հույն նախարարները և իշխող կոալիցիայի գործընկերներն Աթենքում շարունակում են լարված խորհրդակցությունները՝ ինչպես կարելի է առաջիկա երկու տարիների ընթացքում ծախսերի գրեթե 12 միլիարդանոց կրճատում իրականացնել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև