Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբч ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի հայտարարություններից հետո

18.07.2012 13:14
Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբч ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի հայտարարություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի դոլարի փոխարժեքն աննշան նվազել է համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն ասել է, որ կարգավորիչը պատրաստ է նոր գործողությունների երկրի տնտեսությանն աջակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով առքուվաճառքի տվյալներին։
Առևտրային նստաշրջանի վերջին ԱՄՆ առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը երկուշաբթի տեղի ունեցած առքուվաճառքի փակմանը 83,09 կետից իջել է 83,07 կետի։ Եվրոյի փոխարժեքը երկուշաբթի օրվա մեկ եվրոյի դիմաց 1,2272 դոլարից հասել է մեկ եվրոյի դիմաց 1,2295 դոլարի։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրացել է մեկ դոլարի դիմաց 79,09 իենով՝ նախորդ առուվաճառքների վերջին մեկ դոլարի դիմաց 78,86 իենի դիմաց։
Ըստ Բեռնանկեի՝ տնտեսական վիճակագրական տվյալները շարունակում են հիասթափեցնել, այդ պատճառով կանոնակարգիչը պահպանում է ազգային տնտեսության աջակցման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը։
«Շուկան լսել է Բեռնանկեի հայտարարությունները՝ փորձելով վարկային դրամական քաղաքականության նոր թուլացման ակնարկ նշմարել»,- HSBC-ի վերլուծաբան Ռոբերտ Լինչի (Robert Lynch) կարծիքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։
Առքուվաճառքի մասնակիցները նաև ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև