Fitch-ը իջեցրել է Acer համակարգիչ արտադրողի վարկանիշը մինչև «BB+»

18.07.2012 14:40
Fitch-ը իջեցրել է Acer համակարգիչ արտադրողի վարկանիշը մինչև «BB+»

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings  վարկանիշային միջազգային գործակալությունն իջեցրել է Acer համակարգիչների և բջջային էլեկտրոնիկայի թայվանյան խոշոր արտադրողի ազգային և արտասահմանյան արժույթների էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը՝ «BBB-»-ից դարձնելով «BB+»-, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Վարկանիշների կանխատեսումը բացասական է։

«Վերջին տարում ընկերության ֆինանսական վիճակն ավելի վատ գտնվեց, քան Fitch-ն ակնկալում էր իր նախորդ կանխատեսման մեջ, դրա օպերացիոն շահույթի և մարժայի ցուցանիշներն ավելի ցածր գտնվեցին, քան հիմնական մրցակիցներինը»,- նշում է գործակալությունը։

Fitch-ը նշում է, որ Acer-ի դիրքերը զգալիորեն թուլացան 2009թ.-ից, երբ փոխառու շուկայական մասնաբաժնի ցուցանիշները գտնվում էին պիկային նշանակումներում։ «Acer-ի աճն Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկայում չկարողացավ հարթեցնել ընկերության EMEA-ի (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) և ԱՄՆ տարածաշրջանի շուկայի մասնաբաժնի կորուստը»,- ավելացնում են գործակալության փորձագետները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03