«Idram»-ը ծրագրում է երկու տարում էլեկտրոնային փողերի՝ ամսական 1 մլրդ դրամի շրջանառության հասնել

18.07.2012 18:48
«Idram»-ը ծրագրում է երկու տարում էլեկտրոնային փողերի՝ ամսական 1 մլրդ դրամի շրջանառության հասնել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Idram» ընկերությունը ծրագրում է առաջիկա երկու տարում էլեկտրոնային փողերի՝ ամսական 1 մլրդ դրամի շրջանառության հասնել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը։

«Idram»-ը 2008 թվականի մայիսի 8-ին ստեղծված վճարային համակարգի օպերատոր է։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի՝ դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր, իսկ 2012 թվականի մարտի 6-ից՝ ԿԲ-ն առաջին անգամ «Idram» ընկերությանն էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն է տվել։

Ըստ նրա, այսօր «Idram» համակարգում ամսական շրջանառությունը կազմում է 100 մլն դրամ, սակայն օգտագործողների թիվն աճում է, և ընկերությունը ծրագրում է առաջիկա երկու տարիներին ավելացնել շրջանառությունը 10 անգամ։
«Ներկայում «Idram» համակարգում գրանցված է 40 հազար օգտագործող, որոնցից չորս հազարն ակտիվ են»,- նշեց Ստեփանյանը։
Էլեկտրոնային փողերի օգտագործման համար անհրաժեշտ է գրանցվել «Idram» համակարգում և էլեկտրոնային միավորներ կուտակել, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1 դրամի։ «Idram» միավորներ կարելի է ձեռք բերել ընկերության մասնաճյուղերից, POS-տերմինալներով, բանկերի մասնաճյուղերից, ինչպես նաև Visa, ArCa, MasterСard քարտերով։

Համակարգն ապահովում է պաշտպանության յոթ մակարդակներ, իսկ համակարգի հասանելիությունը կարելի է ստանալ առանց լրացուցիչ ծրագրերի օգտագործման, ինչպես հեռախոսից, այնպես էլ ցանկացած համակարգչից։ Տվյալ համակարգի օգտագործման համար օգտագործողների համար պարտադիր չէ բանկային հաշիւվ ունենալ, ինչպես դա կատարվում է ամերիկյան Paypal խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգի դեպքում։

«Idram»-ի էլեկտրոնային փողերը կարող են վերածվել արտասահմանյան համակարգերի ցանկացած այլ էլեկտրոնային փողերի։ Այսպես, Webmoney-ի հաշվից օգտագործողը կարող է իր էլեկտրոնային միավորները վերածել «Idram»-ի, և հակառակը։

«Idram»-ի գործունեությունն ուղղված է Ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների վճարման հնարավորությունների զարգացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև