Հայկական բանկերը չեն հայտնվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ցուցակում

19.07.2012 11:54
Հայկական բանկերը չեն հայտնվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը, մի շարք այլ երկրների (Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան և Թուրքմենստան) խոշոր կազմակերպություններին զուգընթաց, չեն ընդգրկվել ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի վարկանիշում, որը պատրաստել է «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանշային գործակալությունը։

Չնայած 2011 թվականին գրանցված հայկական հինգ խոշորագույն  բանկերի ակտիվների վստահ աճին՝ դրանք հաստատվել են վարկանիշում հայտնվելու համար նվազագույն շեմից զգալիորեն ցածր հորիզոնականում։ Այսպես, հայկական ամենախոշոր բանկի՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2011 թվականի վերջում կազմել են 218,6 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում ավելանալով 30,1 տոկոսով։
Միաժամանակ բանկի ակտիվների նվազագույն շեմը, որն անհրաժեշտ էր ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի ցուցակում հայտնվելու համար, 2011 թվականին աճել է 19 տոկոսով՝ մինչև 2,12 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՊՀ 100 բանկերի ցուցակում ընդգրկվելու համար բանկին կպահանջվի ակտիվների՝ հավելյալ 1,55 մլրդ դոլարի աճ։
Միաժամանակ վարկանիշի հեղինակները կարծում են, որ հայկական և մոլդովական վարկային կազմակերպությունները միջնաժամկետ հեռանկարում ԱՊՀ խոշորագույն բանկերի թվում ընդգրկվելու տեսական հնարավորություններ ունեն։ Ընդ որում, այս գործընթացը կարող է արագանալ ազգային ֆինանսական խոշորագույն ինստիտուտների միավորման դեպքում։

Գործակալության տվյալներով, ԱՊՀ երկրների 1,4 հազար բանկերից, ինչպես և մեկ տարի առաջ, վարկանիշում ընդգրկվել են միայն յոթ երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի բանկերը։ Վրացական բանկերը չեն ընդգրկվել հետազոտությունում, թեև 2009 թվականին Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ կազմից, քանի որ բավականին սերտ կապեր ունի ԱՊՀ բանկերի հետ։ Երկրների ցուցակը նախորդ վարկանիշի համեմատ անփոփոխ է մնացել։

ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվները 2012 թվականի հունվարի մեկի դրությամբ, «ՌԻԱ Ռեյտինգի» գնահատականով, կազմել են 1,23 տրլն դոլար՝ 12,5 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Դինամիկան մի փոքր վատացել է 2010 թվականի համեմատ, երբ ակտիվների աճը կազմել էր 15 տոկոս։ Վարկանիշում ներկայացված բանկերից 81-ն աճ են ցույց տվել, իսկ 19-ը՝ ակտիվների նվազում։

«ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության վարկածով՝ ԱՊՀ բանկերի խոշորագույն տասնյակն ըստ ակտիվների1


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post