«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդը բանկային քարտ ունի. հարցախույզ

19.07.2012 12:43
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդը բանկային քարտ ունի. հարցախույզ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդը բանկային քարտ ունի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը՝ հիմնվելով հաճախորդների շրջանում անցկացրած սոցիալական հարցման արդյունքների վրա։
Հարցման արդյունքում պարզվել է, որ բանկի 44% հաճախորդներն ունեն բանկային քարտ:

Ընդ որում` յուրաքանչյուր 8-րդ հարցվողի մոտ եղել է երկուսից ավելի պլաստիկ քարտ, իսկ բանկի հաճախորդների 7%-ի մոտ`3 քարտ: Հարցման մասնակիցները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են եղել: Այդ կոնտինգենտը օգտվում է նաև վիրտուալ դրամական միջոցներից:

Բանկոմատների միջոցով հիմնականում կատարվում են կոմունալ վճարումներ, ինտերնետի և հեռախոսի վճարներ, դրամական փոխանցումներ:
Յուրաքանչյուր երկրորդ հարցվողը պատասխանել է, որ գնումների դիմաց վճարում է քարտով, սակայն`ոչ հաճախակի: 75%-ը խոստովանել է, որ քարտը նրանց հարկավոր է հիմնականում բանկոմատներից կանխիկ գումար ստանալու համար:    «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետության մի շարք առևտրի և սպասարկման կետեր դեռ չեն կարող ընդունել քարտային վճարումներ»,- նշեցին մամուլի ծառայությունից։

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմել է 100 271` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,55%-ով։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko և Unistream համակարգերով, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան անվանական դրամական փոխանցումներ առանց հաշիվ բացելու «Գազպրոմ-Էքսպրեսի» միջոցով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև