ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

19.07.2012 12:54
ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու ներկայիս տնտեսական խնդիրները հղի են գլոբալ անկումով։ Դա այսօր հաստատել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յեն Կիմը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Բրուքինգսի ինստիտուտում։

Ըստ նրա, Եվրոպայի «խոշոր ճգնաժամը» կարող է հանգեցնել զարգացող երկրների ՀՆԱ-ի՝ 4-տոկոսանոց կամ ավելի կրճատման։ Եվ նույնիսկ եթե հաջողվի խուսափել վատթարագույնից, ապա եվրաճգնաժամը կարող է մի շարք տարածաշրջաններից խլել մինչև 1,5 տոկոս տնտեսական աճ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Համաշխարհային բանկն առանցքային միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է սոցիալ տնտեսական զարգացման խնդիրներով։
Այդ պատճառով Յեն Կիմը շեշտադրել է զարգացող երկրների խնդիրները։ Ընդգծելով, որ եվրագոտու իրադարձություններն ազդում են «Սենեգալի ձկնորսների և Հնդկաստանի ծրագրավորողների» վրա՝ նա կոչ է արել եվրոպացիներին անհապաղ «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կայունության վերականգնման համար»։

Համաշխարհային բանկի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ «վտանգի առջև են հայտնվել վերջին ժամանակների բազմաթիվ ձեռքբերումներն աղքատության դեմ պայքարում», քանի որ «միջին խավի առանձին հատվածներ» ենթարկվում են «աղքատության հորձանուտում կրկին հայտնվելու» վտանգին։ --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև