Visa-ն և MasterCard-ն ուժեղ մրցակցության կբախվեն ՉԺՀ-ի շուկայում. գործակալություն

19.07.2012 13:57
Visa-ն և MasterCard-ն ուժեղ մրցակցության կբախվեն ՉԺՀ-ի շուկայում. գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Visa և MasterCard ամերիկյան ընկերություններին պետք չէ ավելորդ լավատեսություն ունենալ Չինաստանում իրենց հեռանկարների հարցում, քանի որ ԱՀԿ-ի որոշումը՝ մի շարք օրենսդրական նորմերը երկրում մրցակցությունը սահմանափակող ճանաչելու մասին, չի նվազեցնում China UnionPay ազգային վճարային համակարգի առաջատար դիրքերը, գրում է Ռոյթերս գործակալությունը։

Ավելի վաղ ընթացիկ շաբաթ Առևտրի համաշխարհային կազմակերպության Հատուկ մարմինը մասամբ բավարարել է ԱՄՆ-ի հավակնությունները Չինաստանի նկատմամբ էլեկտրոնային վճարումների ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների համար սահմանափակումներ սահմանելու հարցում։

«Սա ընդամենը մի քայլ է չինական շուկայում MasterCard-ի և այլ ընկերությունների ներկայության ավելացման երկար ճանապարհին։ Այդ գործընթացը կտևի մի քանի տարի, և նույնիսկ դրա ավարտին ընկերությունները չեն ունենա այնպիսի մուտք դեպի շուկա, ինչպիսին ցանկանում են»,- կարծում է China Maverick Research-ի կառավարիչ տնօրեն Դեյվ Կարինին (Dave Carini), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փաստորեն, ներկայում էլեկտրոնային վճարումների շուկայում խոշոր ամերիկյան խաղացողներ համար ամերիկյան ընկերությունները կրկնակի վնասներ են կրում։ Դրանք ստիպված են հավելավճար վճարել ոչ միայն քարտի թողարկող բանկին յուրաքանչյուր տրանզակցիայի համար, այլ նաև China UnionPay ընկերությանը էլեկտրոնային կոմերցիայի իր ցանցերի օգտագործման համար, մինչդեռ հիմնականում հավելավճարներ են վճարում միայն բանկերին՝ օգտագործելով սեփական ցանցերը։

Բացի այդ, վնասները կապված են Չինաստանի ընթացիկ իրավիճակի հետ։ Տնտեսական աճի տեմպերի անկումը կրճատում է սպառողական ծախսերի ծավալը, նշանակում է, փոքրանում են կրեդիտ քարտերի կիրառման մասշտաբները։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ, եթե կա վարկավորման ծավալի ավելցուկ, ապա կլինի նաև գերսպառում, սակայն Չինաստանի դեպքում կա մի առանձնահատկություն՝ երկիրը դեռևս պակաս զարգացած է Ասիայի իր այլ հարևանների համեմատ, և պետք է սթափ գնահատել վարկառուների վճարունակությունը մեծ թվով վարկեր տրամադրելուց առաջ»,- ասում է Հոնկոնգի Համալսարանի պրոֆեսոր Չակ Վոնը (Chak Wong)։

MasterCard-ը կանխատեսում է, որ Չինաստանի կրեդիտային քարտերի շուկան ներկայիս 1 տրիլիոն դոլարից 2025 թվականին կաճի մինչև 2,5 տրիլիոն դոլար։ Երկրում մենաշնորհն առայժմ պատկանում է China UnionPay-ին, թեև համաշխարհային մասշտաբով ընկերությունն առաջ է անցնում Visa-ի մրցակիցներին՝ ութ միլիարդ քարտերից ողջ աշխարհում 30 տոկոսը կրում է չինական կորպորացիայի տարբերանշանը, միաժամանակ ամերիկյանի մասնաբաժինը կազմում է 28,6 տոկոս։

«Ես China UnionPay-ը հաջողված կանվանեի ոչ միայն Չինաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- նշում է Frost&Sullivan քոնսալթինգային տնօրենը Սինգապուրում Յաֆիզը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև