ԱԶԲ-ն կարող է վաղաժամ դադարեցնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի վարկավորումը. թերթ

19.07.2012 15:05
ԱԶԲ-ն կարող է վաղաժամ դադարեցնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի վարկավորումը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկում քննարկվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վարկավորման ծրագրի վաղաժամ դադարեցման հնարավորությունը, գրում է «Օրակարգ» թերթը։

Թերթի համաձայն, դրա պատճառ կարող լինել այն փաստը, որ հայկական կողմը ողջ ծավալով չի կատարել իր պարտականություները։ ԱԶԲ-ն դեռ 2009 թվականին որոշում է ընդունել Հայաստանին 500 մլն դոլար վարկային միջոցների հատկացման վերաբերյալ՝ տվյալ ծրագրի իրագործման նպատակով։ Վարկը տրամադրվել է 32 տարով, որոնցից առաջին 8-ն արտոնյալ են։ Միաժամանակ, կառավարության մասնաբաժինը որպես համաֆինանսավորում կազմում է 462 մլն դոլար։

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը նախատեսվում էր սկսել 2009 թվականին և ավարտել 2017-ին։ Ծրագրի համաձայն, նախատեսվում էր 556 կմ (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա) երկայնությամբ մայրուղու կառուցում։
Հյուսիս-Հարավ մայրուղու երեք հատվածների վերակառուցման ու բարելավման աշխատանքները իրականացնելու մրցույթում հաղթել էր իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունը: Պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո ընկերությա ղեկավարը հայտարարել էր, որ ճանապարհահատվածի կառավարությունն ու վերակառուցումը կսկի մոտավորապես մեկ ամսից: Սակայն շուտով պարզ դարձավ, որ շինարարական աշխաըատանքները կսկսվեն միայն սեպտեմբերին, իսկ ասֆալտապատման աշխատանքները՝ 2013 թվականի գարնանը:
Թերթը գրում է, որ իսպանական ընկերությունը, դեռ չսկսկած շինարարական աշխատանքները, ըստ էության վտանգել է դրանց իրականացման ժամկետներն ու որակը։ Բանն այն է, որ ԱԶԲ-ի հետ ստարագրած Տրանշ-1 և Տրանշ-2 նախագծերի շրջանակներում շինարարական աշխատանքները (Երևան-Աշտարակ ավտոճանապարհի երկայնությունը 11,7 կմ և Երևան-Արտաշատ՝ 19,6 կմ) պետք է ավարտված լինեին 2014 թվականի դեկտեմբերին, մինչդեռ կապալառուի ժամկետները սահմանված են մեկ տարվա տարբերությամբ՝ համապատասխանաբար 2014 և 2015 թվականներին։
Թերթն այդ կապակցությամբ հղում անելով սեփական աղբյուրներին՝ գրում է, որ դեպի Հայաստան ԱԶԲ-ի ղեկավարության ներկայիս այցի նպատակը 160 մլն դոլարի հերթական երրորդ տրանշի չհատկացման հնարավորությունն է (Բանկի տնօրինության խորհուրդը մտադիր է քննարկել այդ միջոցների հատկացման հարցը նոյեմբերին) և արդեն հատկացված 230 մլն դոլարով սահմանափակվելը։
Թերթի համաձայն, ԱԶԲ-ում կարծիք է շրջանառվում, որ Հայաստանի կառավարությունը նախորդ տարիների դանդաղկոտության հետևանքով ի վիճակի չէ նախանշված ժամկետներում՝ մինչև 2017 թվականը, ավարտել ծրագրով նախատեսված աշխատանքները։ «Անշուշտ, ԱԶԲ-ի կողմից հատկացվող միջոցները վարկային են, բայց վարկառուն՝ Հայաստանի կառավարությունը, ստանձնել է պարտավորություններ և դրանք ամբողջությամբ չի կատարում»,- գրում է թերթը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև