ՎԶԵԲ-ը 2012թ.-ին 60-80 մլն եվրո կներդնի հայկական տնտեսության մեջ

19.07.2012 18:13
ՎԶԵԲ-ը 2012թ.-ին 60-80 մլն եվրո կներդնի հայկական տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության մեջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների ծավալը 2012թ.-ին հնարավոր է կազմի 60-80 մլն եվրո՝ Հայաստանի մասով Բանկի նոր ռազմավարությանը համապատասխան, հինգշաբթի ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Նա նշեց, որ 2012-2015 թթ.-ի նոր Ռազմավարությունը հաստատվել է 2012թ.-ի մայիսի 29-ին՝ ՎԶԵԲ-ի Տնօրենների կոմիտեի կողմից:
Ինչպես Արարատբանկի հետ 7 մլն դոլարի չափով վարկային համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Ռազլոգը, նոր ռազմավարության հիմնական առանձնահատկություններից մեկն ազգային արժույթով ֆինանսավորում հատկացնելու շեշտադրումն է:
«Ներկա ճգնաժամը համաշխարհային ֆինանսական կառույցում բոլորին լավ դաս տվեց: Համաշխարհային ճգնաժամի բաղկացուցիչներից մեկը արժույթով ֆինանսավորումն է, ինչը չէր համապատասխանում այդ փողերը ստացողների պահանջներին: Մենք նպատակ ենք դնում նվազեցնել արժութային ռիսկերը՝ ինչպես մեր գործընկեր բանկերի, այնպես էլ նրանց հաճախորդների: Այդ հարցի լուծումն ազգային արժույթով վարկերի հատկացումն է»,- պարզաբանեց նա:
Նշելով, որ ՎԶԵԲ-ը նման միտումը կպահպանի հաջորդ երկու տարիների ընթացքում, Ռազլոգը պարզաբանեց, որ այդ ճանապարհին որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն, որ «ազգային արժույթով ֆինանսավորումը բավականին թանկ է մնում»:
Այդ կապակցությամբ նա ասաց, որ ՎԶԵԲ-ը մտադիր է համոզել հաճախորդներին, որ անհամապատասխանություններից խուսափելու համար իրենց համար առավել գրավիչ է վարկեր ստանալ այն արժույթով, որով նրանք վաստակում են:
«ԱՌԿԱ» գործակալությանը Ռազլոգը տեղեկացրեց նաև, որ ըստ առաջին կիսամյակի  նախնական արդյունքների՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը կազմել է 35 մլն եվրո:
ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից: Երկրում իր գործունեության սկզբից՝ 1992 թ.-ից և մինչ 2012թ. մարտ ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 516 մլն եվրո ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքային բնագավառներում իրականացվող ավելի քան 106 ծրագրերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև