Հուլիսի 19-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

19.07.2012 18:50
Հուլիսի 19-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 19-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել: Այդ մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները:

Բորսայում արտարժույթով իրականացված վերջին գործարքը գրանցվել է հուլիսի 17-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 412,00 դրամ:

Միաժամանակ հուլիսի 19-ի դրությամբ, հուլիսի 18-ի ցուցանիշի համեմատ,  ՀՀ կենտրոնական բանկը 0,23 կետով բարձրացրել է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը և հաստատել մեկ դոլարի դիմաց 411,89 դրամ նիշը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև