Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for July 20th, 2012

    Հայաստանում հունիսյան գնանկումը գրանցվել է 1,3 տոկոս մակարդակում. ԿԲ

    Friday, July 20th, 2012

    Հայաստանում հունիսին 1,3 տոկոս մակարդակում գնանկում է արձանագրվել, որի պայմաններում 12-ամսյա գնաճը կազմել է 0,7 տոկոս՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։

    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում 7,4% է կազմել. ԿԲ

    Friday, July 20th, 2012

    Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշը 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 7,4 է կազմել, ասվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։

    Հայկական դրամի նկատմամբ ամերիկյան մեկ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 20-ին 412,12 դրամ է կազմել

    Friday, July 20th, 2012

    Հուլիսի 20-ին Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ամերիկյան մեկ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 412,12 դրամ է կազմել, ինչը նշանակում է, որ հուլիսի 19-ի ցուցանիշից բարձր է 0,23 կետով:

    Հուլիսի 20-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

    Friday, July 20th, 2012

    Հուլիսի 20-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել: Դա են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները:

    Բանկերը ցանկանում են միասին պաշտպանվել LIBOR-ին վերաբերող մեղադրանքներից

    Friday, July 20th, 2012

    Միջբանկային դրույքների հետ կապված խարդախությունների մեջ կասկածվող բանկերը ցանկանում են կոլեկտիվ համաձայնության գալ կարգավորիչների հետ և ոչ թե միայնակ բախվել այդ բացասական արձագանքին, ինչպես դա պատահեց Barclays-ի հետ, պատմել են Reuters-ի աղբյուրները, որոնք ծանոթ են գործին։

    Ամերիաբանկի ակտիվների ծավալն առաջին կիսամյակում շուրջ 222 մլրդ դրամ է կազմել

    Friday, July 20th, 2012

    Ամերիաբանկի ակտիվների ծավալը 2012թ.-ի առաջին կիսամյակի վերջին կազմել է շուրջ 221,9 մլրդ դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 200,9 մլրդ դրամի դիմաց, հայտնեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

    Հայկական բանկերի չընդգրկվելն ԱՊՀ խոշորագույն բանկերի վարկանիշում պայմանավորված է դրանց չափերով. ՎԶԵԲ

    Friday, July 20th, 2012

    Այն փաստը, որ հայկական բանկերը չեն ընդգրկվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի վարկանիշում, բացատրվում է նրանով, որ դրանք շարունակում են մնալ հատվածական և բավականին փոքր, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։