Հայկական բանկերի չընդգրկվելն ԱՊՀ խոշորագույն բանկերի վարկանիշում պայմանավորված է դրանց չափերով. ՎԶԵԲ

20.07.2012 11:10
Հայկական բանկերի չընդգրկվելն ԱՊՀ խոշորագույն բանկերի վարկանիշում պայմանավորված է դրանց չափերով. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այն փաստը, որ հայկական բանկերը չեն ընդգրկվել ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի վարկանիշում, բացատրվում է նրանով, որ դրանք շարունակում են մնալ հատվածական և բավականին փոքր, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Հայաստանի բանկերը, մի շարք այլ երկրների (Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան և Թուրքմենստան) խոշոր կազմակերպություններին զուգընթաց, չեն ընդգրկվել ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի վարկանիշում, որը պատրաստել է «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանշային գործակալությունը։ Միաժամանակ բանկի ակտիվների նվազագույն շեմը, որն անհրաժեշտ էր ԱՊՀ հարյուր խոշորագույն բանկերի ցուցակում հայտնվելու համար, 2011 թվականին աճել է 19 տոկոսով՝ մինչև 2,12 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՊՀ 100 բանկերի ցուցակում ընդգրկվելու համար բանկին կպահանջվի ակտիվների՝ հավելյալ 1,55 մլրդ դոլարի աճ։
«Հայաստանի Կենտրոնական բանկը, Բանկերի միությունը, ՎԶԵԲ-ը և միջազգային այլ կառույցներ պետք է աշխատեն հայկական բանկերի խոշորացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Ռազլոգը։
Սակայն, նրա խոսքով, սա չպետք է ստիպողական բնույթ կրի, և դա պետք է կատարվի աստիճանաբար։
«Շուկան պետք է թելադրի իր պայմանները։ Բանկերն իրենք են հասկանում, որ իրենց օրգանական աճի ազատությունը փոքրանում է, և անհրաժեշտ են գնում, այլ բանկերի հետ միաձուլում՝ հնարավորությունների ընդլայնման, բանկային համակարգի կայունության մեջ ավելի մեծ վստահության նպատակով հայկական շուկայում նոր ծառայություններ ունենալու համար»,- պարզաբանեց նա, ընդգծելով, որ «խոշորացումն առաջիկա տարիների մեր հիմնական նպատակն է լինելու»։
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն իր հերթին նույնպես կարծիք հայտնեց, որ հայկական բանկերի չհայտնվելն ԱՊՀ վարկանիշում պայմանավորված է տեղական շուկայի չափերով։
«Այստեղ որևէ ողբերգություն չկա։ Ակտիվների և կապիտալի ռենքինգը ոչինչ չի տալիս։ Բանկը կարող է խոշոր լինել, բայց շատ արագ սնանկանալ»,- ասաց նա։
Օսիպյանի խոսքով, այն համոզմունքը, թե որքան խոշոր է բանկը, այնքան քիչ է դրա սնանկացման հավանականությունը, ցրվել է ճգնաժամի ընթացքում։
ՀԲՄ ղեկավարն ընդգծեց նաև, որ Հայաստանի բանկային միությունը կողջունի շուկայում կատարվող ցանկացած միաձուլում կամ կլանում։
«Մենք կողմ ենք, որ այդ ամենը կատարվի շուկայական հիմքերով, որպեսզի վարչական որևէ խոչընդոտ կամ արգելք չլինի։ Շուկան պետք է սահմանի, թե արդյո՞ք, պետք են միաձուլումներ, թե ոչ, և ինչպիսին դրանք պետք է լինեն»,- ասաց Օսիպյանը, ավելացնելով, որ հայկական բանկերն ունեն աճի բոլոր նախադրյալները։
Հայաստանում այսօր գործում է 21 բանկ։ Հայկական առևտրային բանկերի համախառն ակտիվները 2012 թվականի մայիսի 31-ի դրությամբ կազմել 2 155,6 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ աճելով 1,4 տոկոսով, իսկ ընդհանուր հաշվեկշռային կապիտալը կազմել է շուրջ 365,9 մլրդ դրամ՝ մայիսի ընթացքում ավելանալով 1,2%-ով։ Բանկերի չտեղաբաշխված հասույթը 2012 թվակնի հինգ ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 11,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,2%ով:
ԱՊՀ 100 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվները 2012 թվականի հունվարի մեկի դրությամբ, «ՌԻԱ Ռեյտինգի» գնահատականով, կազմել են 1,23 տրլն դոլար՝ 12,5 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Դինամիկան մի փոքր վատացել է 2010 թվականի համեմատ, երբ ակտիվների աճը կազմել էր 15 տոկոս։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև