Հուլիսի 20-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

20.07.2012 19:19
Հուլիսի 20-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 20-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել: Դա են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները:

Բորսայում արտարժույթով իրականացված վերջին գործարքը գրանցվել է հուլիսի 17-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 412,00 դրամ:

Միաժամանակ հուլիսի 20-ի դրությամբ, հուլիսի 19-ի համեմատ,  ՀՀ կենտրոնական բանկը 0,23 կետով բարձրացրել է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը և հաստատել մեկ դոլարի դիմաց 412,12 դրամ արժեքը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև