Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում 7,4% է կազմել. ԿԲ

20.07.2012 19:57
 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում 7,4% է կազմել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշը 2012թ.-ի հինգ ամիսների ընթացքում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 7,4 է կազմել, ասվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։

«Ընթացիկ տարվա հինգ ամիսների արդյունքում տնտեսական ակտիվության աճը գերազանցել է սպասելիքները արդյունաբերության  և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների ավելացման հաշվին՝ 15 և 4,6 տոկոսով, համապատասխանաբար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ինչպես նշված է ԿԲ հաղորդագրության մեջ, հինգ ամիսների արդյունքում գյուղտնտեսության ճյուղի թողարկման ծավալների աճը կազմել է 3,2 տոկոս, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում շինարարության ճյուղում 8 տոկոս անկում է գրանցվել։

Հաղորդագրության համաձայն, համախառն պահանջարկի վրա պետական ծախսերի զսպող և եկամուտների գրեթե նույնքան ընդլայնող ազդեցության պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը եղել է չեզոք: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post