Հայաստանում հունիսյան գնանկումը գրանցվել է 1,3 տոկոս մակարդակում. ԿԲ

20.07.2012 20:12
Հայաստանում հունիսյան գնանկումը գրանցվել է 1,3 տոկոս մակարդակում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսին 1,3 տոկոս մակարդակում գնանկում է արձանագրվել, որի պայմաններում 12-ամսյա գնաճը կազմել է 0,7 տոկոս՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։

«Հունիսին առավելապես պահպանվել են նախորդ ամսվա միտումները (ամսական գնանկումը, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գների գրեթե անփոփոխ մակարդակների պարագայում): Դա հիմնականում պայմանավորված է եղել բացառապես պարենային ապրանքների գների անկմամբ (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 1.34 տոկոսային կետ), որի կառուցվածքում էլ զգալի նվազում է դիտվել, «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբի գներում՝ 26.7 տոկոս (նպաստումը՝ 1.67 տոկոսային կետ)։

ԿԲ-ի համաձայն, այս պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվում է գնաճի նպատակային ցուցանիշին մոտ մակարդակում՝ 4 ±1,5%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև