Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for July 21st, 2012

    Fitch-նվազեցրել է Ճապոնիայի խոշորագույն բանկերի «եռյակի» վարկանիշները

    Saturday, July 21st, 2012

    Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է արտարժույթով և տեղական արժույթով Ճապոնիայի խոշորագույն երեք բանկային խմբերի՝ Mitsubishi UFJ Financial Group (MUFG), Mizuho Financial Group (MHFG), Sumitomo Mitsui Financial Group (SMFG), և դրանց ստորաբաժանումների, ներառյալ Sumitomo Mitsui Trust Bank (SMTB) պարտավորությունների էմիտենտի դեֆոլտի երկարատև վարկանիշը (ԷԴՎ)` (А-) –ից մինչև А՝ պետության կողմից տվյալ բանկերի պոտենցիալ աջակցության վարկանիշի (SFR) անկման պատճառով А- մակարդակից մինչև А։ Վարկանիշի կանխատեսումը կայուն է, հաղորդում է ՌԲԿ-ն։

    Իսպանիայի բանկերը Եվրահանձնաժողովին կներկայացնեն վերակապիտալիզացիայի ծրագրերը

    Saturday, July 21st, 2012

    Իսպանիայի՝ կապիտալի պակաս ունեցող բանկերը հոկտեմբերի սկզբին պետք է իրենց վիճակի բարելավման ծրագրերը ներկայացնեն Եվրահանձնաժողովին և Իսպանիայի իշխանություններին, ասվում է փոխըմբռնման հուշագրում, որը եվրագոտու կողմից Իսպանիայի բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու պայման է պարունակում, հաղորդում է ՓՐԱՅՄ-ը։