Fitch-նվազեցրել է Ճապոնիայի խոշորագույն բանկերի «եռյակի» վարկանիշները

21.07.2012 17:39
Fitch-նվազեցրել է Ճապոնիայի խոշորագույն բանկերի «եռյակի» վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է  արտարժույթով և տեղական արժույթով Ճապոնիայի խոշորագույն երեք բանկային խմբերի՝ Mitsubishi UFJ Financial Group (MUFG), Mizuho Financial Group (MHFG), Sumitomo Mitsui Financial Group (SMFG), և դրանց ստորաբաժանումների, ներառյալ Sumitomo Mitsui Trust Bank (SMTB) պարտավորությունների էմիտենտի դեֆոլտի երկարատև վարկանիշը (ԷԴՎ)` (А-) –ից մինչև А՝ պետության կողմից տվյալ բանկերի պոտենցիալ աջակցության վարկանիշի (SFR) անկման պատճառով А- մակարդակից մինչև А։ Վարկանիշի կանխատեսումը կայուն է, հաղորդում է  ՌԲԿ-ն։

Միաժամանակ բանկերի «եռյակի» վարկանիշները հետ են կանչվել ցուցակից վերանայման նպատակով՝ Rating Watch Negative նվազման հավանականությամբ։ Բանկերի կարճաժամկետ ԷԴՎ-ները հաստատվել են F1 մակարդակում, ասվում է Fitch գործակալության այսօրվա մամուլի հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03