ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի առաջին կիսամյակում կրճատվել է 15,76%-ով և կազմել է 17,9 մլրդ դրամ

23.07.2012 13:53
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի առաջին կիսամյակում կրճատվել է 15,76%-ով և կազմել է 17,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 15,76%-ով և կազմել շուրջ 17,9 մլրդ դրամ՝ 2011 թվականի առաջին կիսամյակի ավելի քան 21,2 մլրդ դրամի դիմաց: Այս և այլ տվյալներ են հրապարակված «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում:

Պետք է նշել, որ 2012թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գործող 21 բանկերից 17-ի ընդհանուր շահույթը կազմել է շուրջ 20,9 մլրդ դրամ՝ 2011թ.-ի առաջին կիսամյակի շուրջ 21,4 մլրդ դրամի դիմաց, որը գրանցվել էր 20 բանկերում։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 4 բանկեր 2,9 մլրդ դրամի չափով վնաս են կրել։

2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: ($1 411,94 դրամ է):  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև