ՀՀ բանկերի համախառն ակտիվները II եռամսյակում աճել են 7,4%-ով

23.07.2012 14:00
ՀՀ բանկերի համախառն ակտիվները II եռամսյակում աճել են 7,4%-ով

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի երկրորդ եռամսյակում ավելացել են 7,4 տոկոսով՝ ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմելով 2 209 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծություն համաձայն, որն իրականացվել է Հայաստանի՝ 2012 թվականի 2-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2012 թվականի հունիսի վերջի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 239,8 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 9,9 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,8 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ 221,8 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 10,4 % աճ), HSBC Բանկ Հայաստանը՝ 197,7 մլրդ դրամ (10,4% աճ), Հայբիզնեսբանկը՝ 183,4 մլրդ դրամ (9,7% աճ) և ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 181,5 մլրդ դրամ (2,3 % աճ)։

2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1-ը 411,94 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև