Հունաստանը ապաարգելափակել է ԵՆԲ-ի 1.4 մլրդ վարկերը

23.07.2012 14:14
Հունաստանը ապաարգելափակել է ԵՆԲ-ի 1.4 մլրդ վարկերը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը ապաարգելափակել է Եվրոպայի ներդրումային բանկի կողմից հունական բանկերին տրամադրվող 1.4 մլրդ եվրոյի վարկերը, շաբաթ օրը հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է ՓՐԱՅՄԸ:

ԵՄ պետական վարկային հաստատությունը մինչև 2015 թվականը Հունաստանի փոքր և միջին բիզնեսին կհատկացնի 1.4 միլիարդ եվրոյի վարկեր, որոնցից 600 միլիոն եվրոն կտրվի մինչև 2013 թվականի հունվարը, հայտարարել են ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը և զարգացման նախարար Կոստիս Խաձիդակիսը` Աթենքում բանկի ղեկավար Վերներ Հոյերի հետ հանդիպումից հետո: Կողմերը հայտնել են, որ կարողացել են լուծել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք թույլ չէին տալիս իրագործել դեռևս ընթացիկ տարվա մարտին ձեռքբերած վարկային համաձայնագրերը:

Խաձիդակիսի խոսքով՝ վարկերը կօգնեն ճանապարհաշինությանը և երկրի ներդրումների ներգրավմանը: Նաև ակնկալվում է, որ բանկի աջակցությունը թույլ կտա մի փոքր մեղմել լիկվիդայնության բացակայությունը, որին ճգնաժամի ընթացքում բախվել են գրեթե բոլոր հունական ընկերությունները:

Մենք կարևոր մի հարց լուծեցինք, որ զարգացնենք ներդրումները ռազմավարական այնպիսի բնագավառներում, որոնցից է էներգետիկան»,- իր հերթին ասաց բանկի ղեկավար Վերներ Խոյերը:

Երկրի քաղաքական անկայունության պատճառով Եվրոպայի ներդրումային բանկը գարնանից երկարաձգում էր վարկերի տրամադրումը Հունաստանին, որտեղ մայիսին և հունիսին անցկացվել են վաղաժամ խորհրդարանական ընտրությունների երկու փուլեր: Ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը հայտարարել է, որ կկատարի ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ վարկային համաձայնագիրը բարեփոխումների և ծախսերի կրճատման դիմաց:

Հունաստանի տնտեսությունը 2011 թվականին  կրճատվել է 6.9 տոկոսով: Տնտեսական ռեցեսիան շարունակվում է 2008 թվականից մինչ օրս: Երկիրը 2010 թվականից ֆինանսավորում է իր կարիքները ԵՄ-ի և ԱՄՀ-ի տրամադրած վարկերի հաշվին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև