Տնտեսության 7%-անոց աճը լիովին հասանելի է Հայաստանի համար. Էկոնոմիկայի նախարար

23.07.2012 16:31
Տնտեսության 7%-անոց աճը լիովին հասանելի է Հայաստանի համար. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ին 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը լիովին իրատեսական է, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Հունիսի 18-ին կայացած կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր դրեց՝ պետբյուջեի կողմից նախատեսված 4,2 տոկոսի փոխարեն 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովել։ Անցյալ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել էր 4,6 տոկոս։

«Կարծում եմ, որ լարված աշխատանքի դեպքում այդ ցուցանիշը լիովին հասանելի է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ակտիվության լավատեսական ցուցանիշները վստահություն են ներշնչում, որ նախագահի կողմից դրված խնդիրը լիովին իրագործելի է։

Ըստ հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի առաջին կիսամյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,8 տոկոս։
Տեմպեր են գրանցվել մի շարք ոլորտներում, գյուղատնտեսության ոլորտում՝ 8%, արտահանման ուղղությամբ՝ 13.5%, արդյունաբերության ոլորտում՝ 13% աճ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post