ՀՀ ԿԲ-ն հուլիսի 23– ին 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

23.07.2012 17:54
ՀՀ ԿԲ-ն հուլիսի 23– ին 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի  500 մլն դրամ գումարի չափով պետական  կարճաժամկետ AMGT1322A120 թողարկման պարտատոմս է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 662 մլն դրամ, որից 2 մլն դրամը՝  ոչ մրցակցային առաջարկություններով:

Աճուրդին մասնակցել է 2 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.9541 տոկոս՝ 9.3295 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 411,94  դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև