Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 1 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,00 դրամ

23.07.2012 18:01
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 1 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,00  դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 23-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,50 դրամ՝  հուլիսի 17-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ կրճատվելով 1 կետով։

Ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով 16 գործարք է իրականացվել՝ 1,9 մլն դոլար գումարի չափով (դրամական համարժեքով` շուրջ 780,9 դրամ): Միաժամանակ հուլիսի 23-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Հուլիսի 23-ի դրությամբ միջին շուկայական փոխարժեքները կազմում են $1 –411,25 դրամ, €1 – 497,94 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև