Moody’s-ը նվազեցրել է ԳՖՀ-ի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշների կանխատեսումը

24.07.2012 14:23
Moody’s-ը նվազեցրել է ԳՖՀ-ի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշների կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վատացրել է Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի սուվերեն վարկային վարկանիշների «Aaa» կանխատեսումը կայունից մինչև բացասական, երեքշաբթի հայտնում է Ֆրանս Պրեսը։

Եվրամիության այդ առաջատար տնտեսությունների հենց իրենք վարկանիշներն անփոփոխ են մնացել՝ «Аaa» բարձր մակարդակում։

Գործակալությունը նշում է, որ կանխատեսման վատացման վերաբերյալ որոշումն ընդունվել է եվրագոտում պարտքի ճգնաժամի հարցի լուծման «աճող անվստահության» պատճառով։

«Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունն ավելի ու ավելի որոշակի է դառնում, և այդ իրադարձությունը հարված կհասցնի կազմակերպության մյուս մասնակիցներին, մասնավորապես, Իտալիային և Իսպանիային»,- ասվում է Moody’s-ի մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ֆինլանդիայի վարկային վարկանիշը գործակալությունն անփոփոխ է թողել՝ «Аaa» կայուն կանխատեսմամբ։

Բացասական կանխատեսումը նշանակում է վարկանիշի հնարավոր նվազում առաջիկա 12-18 ամիսներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև