ՀՀ բանկերի սեփական կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,62%-ով՝ հասնելով 387,3 մլրդ դրամի

24.07.2012 15:22
ՀՀ բանկերի սեփական կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,62%-ով՝ հասնելով 387,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի սեփական կապիտալը 2012 թ.-ի երկրորդ եռամսյակում, տարեսկզբի համեմատ, ավելացել է 4,62 տոկոսով և կազմել շուրջ 387,3 մլրդ դրամ:
Միաժամանակ բանկերի կանոնադրական կապիտալը երկրորդ եռամսյակի արդյունքում անփոփոխ է մնացել 233,3 մլրդ դրամի մակարդակում, իսկ հաշվետու ժամանակահատվածում չտեղաբաշխված շահույթը կրճատվել է գրեթե 15,8 տոկոսով՝ կազմելով 17,9 մլրդ դրամ:
Բանկերի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, սեփական կապիտալի ցուցանիշով առաջատարի դիրքում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որին բաժին է հասնում բանկերի սեփական կապիտալի համախառն ծավալի 12,22 տոկոսը (47,3 մլրդ դրամ): Միաժամանակ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է բանկերի կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի 12,82 տոկոսը (30 մլրդ դրամ), իսկ չտեղաբաշխված շահույթը՝ 10,9 տոկոս (շուրջ 1,9 մլրդ դրամ):

Սեփական կապիտալի մեծությամբ առաջատար բանկերի հնգյակում են հայտնվել Ամերիաբանկը (36,6 մլրդ դրամ), HSBC բանկ Հայաստանը (33,3 մլրդ դրամ)  Արդշինինվեստբանկը (32,9 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (29,7 մլրդ դրամ):

2012 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև