Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ մոտ $776,9 մլն են գնել

24.07.2012 17:28
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ մոտ $776,9 մլն են գնել
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $76,9 մլն՝ 1 դոլարի դիմաց 411,10 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 6,7 մլն եվրո և շուրջ 661,2 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 503,32 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,61 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 91,6 մլն դոլար, մոտ 17 մլն եվրո և ավելի քան 62,1 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 412,28 դրամ, 1 եվրոյի դիմաց 509,98 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,83 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հուլիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 61,8 մլն դոլար: ($1 –411,25 դրամ է).–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև