2012թ. առաջին կիսամյակի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով

25.07.2012 14:47
2012թ. առաջին կիսամյակի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2012թ. հունիսի 30-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 115.6 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 35.1 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, բանկի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը, որոնց ծավալը 2012թ. հունիսի 30-ի դրությամբ կազմում է 90.3 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների մոտ 78.2%-ը:

Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 75.7 մլրդ ՀՀ դրամ (50.2% աճ), իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 14.7 մլրդ ՀՀ դրամ (20.1% աճ):

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը($1-410,50 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25