Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ Հունաստանի համար առկա մտավախությունների աճի պատճառով

25.07.2012 14:58
Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ Հունաստանի համար առկա մտավախությունների աճի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին կրկին աճել է Հունաստանի դեֆոլտի վերաբերյալ ներդրողների սրված մտավախությունների ֆոնին` երկրի պարտքի վերադասավորման հնարավոր անհրաժեշտության մասին ԶԼՄ-ների հաղորդումներից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առևտրային նստաշրջանի ավարտին դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ ավելացել է մինչև 1.2061 դոլար եվրոյի դիմաց` երկուշաբթի գրանցված 1.2118 դոլարի համեմատ:

Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մեկ դոլարի դիմաց մինչև 78.19 իեն` նախորդ առքուվաճառքի 78.39 իենի դիմաց: Դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ աճել է 83.64 կետից մինչև 84 կետ` երկուշաբթի օրվա առուվաճառքի փակման պահին:

Ինչպես նախօրեին հայտնել է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով ԵՄ-ում ունեցած իր աղբյուրներին, Հունաստանը, հավանաբար, պարտքի ռեստրուկտուրիզացիայի կարիք կունենա երկրորդ անգամ, քանի որ երկիրն ի վիճակի չէ մարել առկա պարտքերը: Հունական պարտքի վերադասավորման հետ կապված ծախսերի մի մասը կարող է ընկնել ԵԿԲ-ի և եվրագոտու երկրների ուսերին:

«Եթե եվրոյի փոխարժեքը նվազի մեկ եվրոյի դիմաց մինչև 1,2 դոլար, հնարավոր է, որ տեխնիկական վերընթաց շտկում կատարվի, թեև կարծում եմ, որ եվրոյի գնանշումների մեծ աճը քիչ հավանական է»,- MarketWatch գործակալությանն է ասել DailyFX-ի արժութային վերլուծաբան Դեվիդ Սոնգը (David Song):

Եվրոյի արժեքի նվազումը կապված է նաև Moody’s գործակալության` ԳԴՀ-ի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշներն «Ааа» կայուն կանխատեսումը մինչև բացասական նվազեցնելու վերաբերյալ որոշման հետ` հաշվի առնելով եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը: Սակայն այն դեպքում, եթե Հունաստանը մնա արժութային միությունում, գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ աջակցության կարիք կունենան եվրագոտու մյուս անդամները` Իսպանիան և Իտալիան: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post