Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

26.07.2012 17:06
Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի Երևանի «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում այս տարվա օգոստոսի 10-ից հետո, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Գյուղմթերքի առաջին տոնավաճառը, որը գործում է Արաբկիր վարչական կենտրոնում՝ Կասյան փողոցին հարող հրապարակում, բացվել է հունիսի 30-ին։
Նախարարի խոսքով, նոր տոնավաճառի տարածքն ավելի մեծ կլինի, հետևաբար, տնտեսվարող սուբյեկտներն ավելի մեծ թվով արտադրանք ներկայացնելու հնարավորություն կունենան։

Կարապետյանը նշեց նաև, որ անհրաժեշտության և մեծ պահանջարկի դեպքում կքննարկվի նաև երրորդ այդպիսի տոնավաճառի բացման հնարավորությունը։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը նախորդ տարվա օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բոլոր հանգստյան օրերին Կասյան փողոցի հարակից հրապարակում գյուղմթերքի տոնավաճառ է անցկացրել։

2011 թվականի օգոստոսի 21-ից դեկտեմբերի 26-ը կազմակերպվել է գյուղատնտեսական արտադրանքի 36 տոնավաճառ, որոնց մասնակցել են ավելի քան 7000 մենատնտեսություններ և ներկայացրել են մոտ 40 ապրանքատեսակ, այդ թվում՝ բանջարեղեն, միրգ, հատապտուղ և մեղր։

Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի նախագահի հանձնարարականով և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ՝ սպառողների համար գյուղմթերքի մատչելիության ապահովման համար։ Տոնավաճառների առանձնահատկությունն այն է, որ վաճառողների թվում վերավաճառողներ չկան՝ վաճառքի իրավունք ունեն Հայաստանի տարբեր մարզերի մենատնտես-արտադրողներ, իսկ տոնավաճառի տեղերը նրանց տրամադրվում են անվճար։ -0-Ն.Ա,.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև