Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for July 27th, 2012

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 27-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 407,27 դրամ

    Friday, July 27th, 2012

    Ընթացիկ տարվա հուլիսի 27-ին, հուլիսի 26-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,79 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,27 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: -0-

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքն աճել է 0,25 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 407,25 դրամ

    Friday, July 27th, 2012

    Հուլիսի 27-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 407,25 դրամ՝ հուլիսի 26-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,25 կետով։

    «Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների համակարգն ու «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նոր ակցիա են կազմակերպել

    Friday, July 27th, 2012

    «Золотая корона – денежные переводы» դրամական փոխանցումների համակարգի կողմից հայտարարվել է ակցիա՝ օգոստոսի 1-ից Հայաստանից դեպի Ռուսաստան ուղարկվող փոխանցումները կիրականացվեն ավելի մատչելի սակագներով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները կրճատվել են, բացառություն են Ռուսաստանից եկող տրանսֆերտները. թերթ

    Friday, July 27th, 2012

    Տարեսկզբի հինգ ամիսներին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրանսֆերտների ծավալներն աճել են 44 մլն դոլարով կամ 9,2 տոկոսով, գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Հոդվածում նշվում է, որ առաջին հայացքից բարձր ցուցանիշը համեմատած զիջում է անցյալ տարվա միտումներին, երբ նույն ժամանակահատվածում տրանսֆերտների աճը գերազանցում էր 25 տոկոսը:

    ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

    Friday, July 27th, 2012

    Համաշխարհային բանկը մտադիր է Բելառուսին տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հարցերով ծրագրային տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ասվում է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի բաժնի տնօրեն Չիմյաո Ֆանի՝ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին ուղղված նամակում, հինգշաբթի հայտնել է բելառուսական կառավարության մամուլի ծառայությունը։

    Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը. Շատալով

    Friday, July 27th, 2012

    Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը, հինգշաբթի ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովը Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում։

    Եվրոպայի բորսաները փակվել են 2-4%-նոց աճով՝ ներքին լավատեսության ֆոնին

    Friday, July 27th, 2012

    Եվրոպական ֆոնդային ինդեքսների մեծամասնությունը հինգշաբթի օրվա առուվաճառքն ավարտել է 2-4-տոկոսանոց աճով՝ ԵԿԲ Մարիո Դրագիի՝ եվրոյին աջակցելու և եվրագոտու ճգնաժամի դեմ պայքարելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։