ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

27.07.2012 14:29
ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը մտադիր է Բելառուսին տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հարցերով ծրագրային տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ասվում է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի բաժնի տնօրեն Չիմյաո Ֆանի՝ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին ուղղված նամակում, հինգշաբթի հայտնել է բելառուսական կառավարության մամուլի ծառայությունը։

«Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը կառավարությանը համալիր և խորը կառուցվածքային բարեփոխումների մշակման և իրագործման հարցում՝ Բելառուսում մրցունակության ամրապնդման և կայուն զարգացման օժանդակության նպատակներով»,- ասվում է նամակում։

«Որպես շարունակություն երկրների տնտեսական հուշագրի շրջանակներում սկսված աշխատանքի՝ ՀԲ-ն մտադիր է ծրագրային տեխնիակակն օգնություն ցուցաբերել կառուցվածքային բարեփոխումների հարցերով»,- հայտնել է Չիմյաո Ֆանը։

«Դա թույլ կտա ճկուն մոտենալ խորհրդատվական և վերլուծական օժանդակությանը տնտեսական քաղաքականության առանձին գերակա հարցերով, որոնք սահմանվել են Բելառուսի կառավարության կողմից»,- կարծում են բանկում։

Համաշխարհային բանկը նաև հաստատել է Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալությանն աջակցության տրամադրման պատրաստակամությունը «ութ միջին ձեռնարկությունների սեփականաշնորհման ծրագրի իրագործման հարցում՝ սեփականաշնորհման մրցունակ և բաց ընթացակարգերի առավելությունները ցույց տալու համար»։

Համաշխարհային բանկի փորձագետները բյուջետահարկային ոլորում առաջարկում են տեխնիկական աջակցություն կենսաթոշակային համակարգի և սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման, առողջապահության և կրթության պետական ծախսերի արդյունավետության բարձրացման, միջբյուջետային հարաբերությունների և պարտքի կառավարման կատարելագործման հարցերով։

Չիմյաո Ֆանը հատուկ ուշադրություն է դարձրել Բելառուսի անդամակցությանը Համաշխարհային առևտրային կազմակերպությանը։ Նրա կարծիքով, Բելառուսի միանալն այդ կառույցին «բացառիկ հնարավորություն է բարեփոխումներն արտաքին գործոնների հետ շաղկապելու համար»։ Համաշխարհային բանկն իր հերթին պատրաստ է «հանրապետության կառավարությանն աջակցել այս կարևոր գործընթացում»։ «ԱՀԿ-ին միանալու համար կպահանջվի ընդունել տնտեսության ազատականացման և պետության դերի կրճատման պարտավորությունների լայն շրջանակ, ինչն ինքնին կուժեղացնի կառուցվածքային բարեփոխումների պահանջը։ Մենք առաջարկում ենք առաքելության ժամանում այն կոնկրետ ուղղությունների ուրվագծման համար, որոնցով օժանդակություն կպահանջվի, ինչպես նաև հավանական դոնորների հետ կքննարկենք աջակցության համալիր ծրագրի ֆինանսավորման աղբյուրները»,- ասվում է նամակում։

Բաժնի տնօրենը նաև պատասխանել է բելառուսական կառավարության՝ ՀԲ և Բելառուսի համագործակցության նոր ռազմավարության օպերատիվ մշակման խնդրանք-ուղերձին՝ խոստանալով քննարկել այդ հարցը բանկում։

Նա նշել է Բելառուսի տնտեսության զարգացման՝ անցած կիսամյակի ընթացքում գրանցված առաջընթացը։ Ըստ նրա, ներկայում «կարևոր է շարունակել մակրոտնտեսական կայունացումը կոշտ դրամավարկային և բյուջետահարկային քաղաքականության պահպանման հաշվին գնաճային ճնշման զսպման և արտաքին հաշվիների հաշվեկշռի վերականգնման մասով դրական միտումների ամրապնդման նպատակով»։

Նկատի առնելով արտաքին միջավայրի անորոշության աստիճանը՝ Չիմյաո Ֆանը կարծում է, որ Բելառուսի մակրոտնտեսական քաղաքականության վաղաժամ մեղմումը կարող է ուղեկցվել զգալի ռիսկերով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև