«Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների համակարգն ու «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նոր ակցիա են կազմակերպել

27.07.2012 17:46
«Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների համակարգն ու «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նոր ակցիա են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների համակարգն ու «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նոր ակցիա են կազմակերպել՝ օգոստոսի 1-ից Հայաստանից դեպի Ռուսաստան ուղարկվող փոխանցումները կիրականացվեն ավելի մատչելի սակագներով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, 25 000 ՌԴ ռուբլուց, 800 ԱՄՆ դոլարից և 600 Եվրոյից բարձր գումարների դեպքում գանձվող միջնորդավճարը կսահմանվի 0,5%:

ՌԴ ռուբլով փոխանցման դեպքում միջնորդավճարի առավելագույն գումարը կկազմի 1000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի և Եվրոյի դեպքում` համապատասխանաբար` 40 ԱՄՆ դոլարին և 30 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996 թվականին: 2006թ.-ին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրքեր Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսին են ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերով կատարված գործարքների շրջանառությամբ:

Բանկը փոխանցումներ է իրականացնում Unistream, «ЗОЛОТАЯ КОРОНА – ДЕНЕЖНЫЕ ПЕРЕВОДЫ», MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, Blizko, Ria Money Transfer, Anelik և Avers դրամական փոխանցումների համակարգերով, ինչպես նաև իրականացնում է փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև