«Անելիք Բանկը» Հունաստանի ուղեգիր կհանձնի «Արձակուրդային» ավանդատեսակով խաղարկության հաղթողին

30.07.2012 18:02
«Անելիք Բանկը» Հունաստանի ուղեգիր կհանձնի «Արձակուրդային» ավանդատեսակով խաղարկության հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում օգոստոսի մեկին բանկի ավանդատուների մասնակցությամբ տեղի կունենա «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Հունաստան ուղեգրի խաղարկությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Խաղարկությանը մասնակցելու են այն բոլոր ավանդատուները, ովքեր 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի հուլիսի 25-ը ներառյալ «Արձակուրդային» ավանդ են ներդրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի խոսքով՝  «Արձակուրդային» ավանդատեսակի նախորդ խաղարկության ժամանակ խաղարկված դեպի Փարիզ 2 անձի համար ուղեգիրը շահեց Արմավիր մարզի Դալարիկ գյուղի ավանդատուն։

Նա հայտնեց, որ այս նոր խաղարկության մրցանակը`  2 անձի համար ուղեգիր դեպի Հունաստան` «Ուղևորություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով»,  տրամադրվել է IM tour տուրիստական ընկերության կողմից:

Խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձանց ներդրած «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը:

Պայմանագրի պայմանների համաձայն, դրամով ավանդն ընդունվել է տարեկան մինչև 12 տոկոս տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարով՝ մինչև 8,3 տոկոս տոկոսադրույքով։
Ավանդի նվազագույն գումարը 100 հազար դրամ է, ընդ որում՝ յուրաքանչյուր 100 հազար դրամը կամ դրան համարժեք արտարժույթն ավանդատուին ուղեգիր շահելու լրացուցիչ հնարավորություն էր ընձեռում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև