Խնայբանկը կեպտիվային ֆոնդ է ստեղծում խոշոր հաճախորդների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու համար

31.07.2012 16:19
Խնայբանկը կեպտիվային ֆոնդ է ստեղծում խոշոր հաճախորդների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ խոշորագույն բանկը՝ Խնայբանկը, խոշոր հաճախորդների բաժնետոմսերում ուղիղ ներդրումների կեպտիվային ֆոնդ է ստեղծում՝ հետագայում ՌԴ շուկայում գործարքների համար ռազմավարական գործընկերոջ ներգրավման նպատակ ունենալով, հաղորդում է Ռոյթերսը։

«Այս պահին մշակման փուլում են շուրջ 20-ից ավելի գործարքներ, և գործնականորեն դրանք բոլորն ուղղված են բիզնեսի ընդլայնմանը մեր հաճախորդային բազայի հետ։ Միաժամանակ, թեև մենք մեզ չենք սահմանափակում ընկերությունների բնագավառներով և չափերով, մենք շեշտադրումը կատարում ենք խոշորագույն ընկերությունների վրա»,- Ռոյթերսին է ասել Sberbank Merchant Banking-ի ներդրումային ստորաբաժանումը գլխավորած Օսկար Ռացինը։

Նոր ստորաբաժանումը կմիավորի Սբերբանկ Ներդրումները և Տրոյկա Դիալոգի ռազմավարական նախագծերի բաժինը, որը Խնայբանկը գնել է 2011 թվականին՝ խոստանալով դրա հիման վրա ստեղծել շուկայի նոր առաջատար, որում ներկայում առաջատարի արմավենին պատկանում է մեկ այլ պետական բանկի՝ ՎՏԲ-ի ներդրումային դուստր բանկին։

Sberbank Merchant Banking-ի աշխատանքն ուղղված կլինի կորպորատիվ-ներդրումային դաշինքի՝ տնտեսությունների հիմնական ճյուղերի առանցքային ներկայացուցիչների հաճախորդ ընկերությունների արժեթղթերի բարձր եկամտայնության պորտֆելի ձևավորմանը, ասվում է Խնայբանկի հաղորդագրության մեջ։ Բանկի կապիտալը կազմում է գրեթե 50 միլիարդ դոլար։

«Նախագծում կատարվելիք ներդրումների ծավալը կկազմի 5 միլիոնից մինչև 50 միլիոն դոլար, բայց կան մի շարք նախագծեր, որոնցում ներդրումների գումարը կարող է շատ ավելի բարձր լինել... Մենք փորձում ենք ներդնել այն հաճախորդների բաժնետոմսերում, որոնց Խնայբանկը վարկավորում է և լավ է ճանաչում»,- ասել է Ռացինը՝ ավելացնելով, որ խոշորագույն հաճախորդների բազան կազմում է 2500 անուն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև