ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին կիսամյակում առաջին տեղն է զբաղեցնում հանրապետության բանկային քարտերի շուկայում

31.07.2012 18:12
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին կիսամյակում առաջին տեղն է զբաղեցնում հանրապետության բանկային քարտերի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը հանրապետության բանկային քարտերի շուկայում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քարտային բիզնեսի տեսանկյունից առաջին կիսամյակը հաջող է եղել ԱՊՀ երկրներում ՎՏԲ խմբի բանկերի համար, որոնց մանրածախ բիզնեսը համակարգում է ՎՏԲ24-ը։

«Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին կիսամյակի արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել հանրապետության բանկային քարտերի շուկայում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի պորտֆելի ծավալը հասել է 500 մլն ռուբլի համարժեքին, ինչը գրեթե 150 միլիոնով շատ է, քան  2011թ.-ի հուլիսի 1-ի ցուցանիշը։ 2012թ.-ի սկզբից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների կողմից իրականացված քարտային տրանզակցիաների ծավալը գերազանցել է 3,7 մլրդ ռուբլին՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42 տոկոսով»,- նշված է հաղորդագրության մեջ։

2011թ.-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է կենսաթոշակային քարտերի ծրագրի իրականացումը և այսօրվա դրությամբ սպասարկում է արդեն գրեթե 40 հազար հաճախորդի։ Թոշակառուների համար նախատեսված քարտերի ընդհանուր թիվը կրկնակի ավելացել է տարեսկզբից, ինչը թույլ է տալիս բանկին զբաղեցնել առաջին տեղը շուկայում և տվյալ ոլորտում։ Թողարկված աշխատավարձային քարտերի քանակը կազմում է 118 հազար, այն 20 հազարով շատ է տարեսկզբի ցուցանիշից։ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի պորտֆելի ընդհանուր ծավալում աշխատավարձային քարտերի մասնաբաժինը կազմում է 66 տոկոս։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի է երկրի տարածքում գտնվող գրեթե 100 բանկոմատ, դրանցից շուրջ կեսը տեղադրված են Երևանում։ 2012թ.-ի առաջին կիսամյակում դրանց օգնությամբ իրականացված տրանզակցիաների ընդհանուր ծավալն ավելացել է 1,4 անգամ՝ կազմելով 4,4 մլրդ ռուբլի։

Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ТМ Beeline)  և «Cosmopolitan  Արմենիա» հանդեսի հետ կոբրենդիգային նախագծեր գործարկեց։  Երևանում Private Banking գրասենյակի բացումով մեկնարկեց «Փրայմ» ծառայությունների փաթեթի վաճառքը՝ VISA-Infinite հեղինակավոր քարտի հիման վրա։ Բանկի հաճախարոդներին հասանելի դարձավ SMS-բանքինգի ծառայությունը, խմբի բանկոմատների բջջային և ինտերնետ-գեոլոկացիան և մի շարք այլ ապրանքներ։ Մինչև 2012թ.-ի ավարտը Բանկը նախատեսում է հանրապետությունում ինտերնետ-բանքինգի համակարգ գործարկել։

«Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենադինամիկ մանրածախ շուկաներից մեկն է, և վարկային քարտերի թողարկման ծավալներով մեր բանկի առաջատար լինելու հանգամանքը մեծ հաջողություն ունեցավ», -նշել է ՎՏԲ24-ի փոխնախագահ, ՎՏԲ խմբի դուստր բանկերի զարգացման և մանրածախ բիզնեսի վարչության պետ Վսևոլոդ Սմակովը։

Ըստ նրա, անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ24-ը, որը պատասխանում է մերձավոր արտասահմանի և ԵՄ երկրների խմբի մանրածախ բիզնեսի զարգացման համար, վարկային քարտերի ապրանքային գծի լուրջ արդիականացում նախաձեռնեց։ «Գործարկված նախագծերը մեզ թույլ տվեցին առաջ անցնել Հայաստանի շուկայի խոշորագույն խաղացողներից և մեր քարտային ապրանքներն առավելագույն չափով հասանելի դարձնել հաճախորդների համար»,- ընդգծել է Սմակովը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2012թ.-ի առաջին կիսամյակում ՎՏԲ24-ն ավելի քան 800 հազար վարկային քարտ է թողարկել, ինչը գրեթե 15 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թողարկումների ծավալը։  Վեց ամսվա արդյունքում բանկն ավելացրել է քարտային բիզնեսի ծավալները ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում, որտեղ վերահսկում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի աշխատանքը։

2012թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ24-ի կողմից տրված վարկային քարտերի ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը, տարեսկզբից ակտիվ քարտերի քանակն ավելացել է և կազմել 5 մլն։ ՎՏԲ24-ի վարկային քարտերի պորտֆելի ծավալն աճել է 9 մլրդ ռուբլով (24,3%) և կազմել 46 մլրդ։ Առաջին կիսամյակում աճի հիմնական գործոն են հանդիսացել աշխատավարձային նախագծերի ակտիվ զարգացումն ու վարկային քարտերի տոկոսադրույքների էական նվազեցումը (երեքից մինչև ինը տ.կ.)։
ՎՏԲ24-ը (ՌԴ ԿԲ գլխավոր լիցենզիա № 1623 բանկային գործառնություններ իրականացնելու համար) ՎՏԲ ԲԲԸ դուստր բանկն է և մասնագիտացել է ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների և փոքր ձեռնարկատիրության կազմակերպությունների սպասարկմամբ։ Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 50,7 մլրդ ռուբլի։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա պահին Բանկին է պատկանում երկրի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 68 մասնաճյուղ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև