Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August 1st, 2012

    Անելիք Բանկի ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելը 2012 թ.-ի առաջին կիսամյակում աճել է 4 մլրդ դրամով` գերազանցելով 22 մլրդ դրամը

    Wednesday, August 1st, 2012

    Անելիք Բանկի կողմից 2012 թվականի առաջին վեց ամիսներին ներգրաված ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելն աճել է 4 մլրդ դրամով` գերազանցելով 22 մլրդ դրամը, հայտնեց բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել

    Wednesday, August 1st, 2012

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուներից մեկը դեպի Հունաստան ուղեգիր է շահել խաղարկության ընթացքում, որն անցկացվել է բանկի գլխամասային գրասենյակում:

    Եվրահանձնաժողովը Visa-ին մրցակցության սահմանափակման մեջ է կասկածում

    Wednesday, August 1st, 2012

    Եվրահանձնաժողովը Visa-ին նախազգուշացրել է հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումների համար: Եվրամիության իշխանության գործադիր մարմնի մտավախությունն է առաջացրել Visa ընկերության կողմից Visa վճարային քարտեր օգտագործող մանրածախ վաճառողներից բազմակողմանի վճարումների (Multilateral Interchange Fees, MIF) կոմիսիոն վճարների հավաքագրումը, ասվում է ԵՀ պաշտոնական հաղորդագրության մեջ, գրում է РБК –ն:

    РТС ցուցիչը բացմանը նվազել է 0,53%-ով, ММВБ ցուցիչը՝ 0,39%-ով

    Wednesday, August 1st, 2012

    РТС ցուցիչը Երևանի ժամանակով 10.01-ի դրությամբ նվազել է 0,53 տոկոսով՝ հասնելով 1370,11 կետի, ММВБ ցուցիչը՝ 0,39 տոկոսով՝ հասնելով 1401,59 կետի, վկայում են ММВБ-РТС բորսայի տվյալները, գրում է Փրայմը:

    «Անելիք Բանկը» նշում է Հայաստանի ֆինանսական շուկայում իր գործունեության 22 ամյակը

    Wednesday, August 1st, 2012

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չորեքշաբթի նշում է իր ծննդյան 22 ամյակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

    Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները, բացի Շանհայից, անկումով են բացվել

    Wednesday, August 1st, 2012

    Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 1-ին, առուվաճառքները սկսել են անկումով՝ ներդրողների սրված մտավախությունների ֆոնին, որ Եվրոպայի իշխանությունները որոշիչ միջոցներ չեն ընդունի պարտքային ճգնաժամի դեմ պայքարում, և ԱՄՆ ԴՊՀ կոմիտեի նիստի արդյունքների ակնկալիքով բացառություն է դարձել Շանհայի ֆոնդային բորսան, վկայում են առուվաճառքների տվյալները:

    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և ՀԲ ճանապարհային ծրագրի ղեկավարը ճանապարհային շինարարության հարցեր են քննարկել

    Wednesday, August 1st, 2012

    ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ճանապարհային շինարարության հարցեր է քննարկել Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների հետ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: