ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և ՀԲ ճանապարհային ծրագրի ղեկավարը ճանապարհային շինարարության հարցեր են քննարկել

01.08.2012 14:48
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և ՀԲ ճանապարհային ծրագրի ղեկավարը ճանապարհային շինարարության հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ճանապարհային շինարարության հարցեր է քննարկել Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների հետ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ինչպես ընթացիկ, կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի, այնպես էլ  նոր ծրագրի շրջանակներում և անել հնարավոր ամեն բան` այն արագ իրագործելու ուղղությամբ, ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու նոր ծրագրի նախապատրաստմանն ու իրագործմանը, կարևորել հնարավոր խնդիրների արագ արձագանքումը: Նա ընդգծել է, որ պետք է  հստակեցնել մոտեցումները հետագա ծրագրի շրջանակներում ճանապարհների ընտրության հարցում, նրանց անվտանգության, պատշաճ սպասարկման ուղղությամբ:

Վիքրամ Քուտարին իր հերթին խոստացել է  առավել ուշադիր ուսումնասիրել բարձրացված հարցերը:Վիքրամ Նա նաև բավարար գնահատական է տվել ընթացիկ ծրագրի իրականացմանը եւ ներկայացրել նոր ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջարկությունը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը և  Վիքրամ Քուտարին կարեւորել են երկկողմ հարաբարերությունները և հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը կունենա ամուր հիմքեր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև