Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները, բացի Շանհայից, անկումով են բացվել

01.08.2012 15:13
Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները, բացի Շանհայից,  անկումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 1-ին, առուվաճառքները սկսել են անկումով՝ ներդրողների սրված մտավախությունների ֆոնին, որ Եվրոպայի իշխանությունները որոշիչ միջոցներ չեն ընդունի պարտքային ճգնաժամի դեմ պայքարում, և ԱՄՆ ԴՊՀ կոմիտեի նիստի արդյունքների ակնկալիքով բացառություն է դարձել Շանհայի ֆոնդային բորսան, վկայում են առուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել է 0,94 տոկոսով՝ հասնելով 8613,37 կետի: Հարավկորեական KOSPI-ն կորցրել է 0,18 տոկոս և կազմել 1878,54 կետ: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը նվազել է 0,14 տոկոսով՝ հասնելով 4263,20 կետի: Hang Seng հոնկենգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,25 տոկոսով՝ կազմելով 19748,30 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո բարձրացել է 0,85 տոկոսով և կազմել 2121,56 կետ:

Շուկայի մասնակիցների հոռետեսությունը շատ հարցերում կապված է եղել երեքշաբթի մեկնարկող ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեի երկօրյա նիստերի հետ, Bloomberg գործակալության կողմից հարցված տնտեսագետների 88 տոկոսը ենթադրում է, որ դրա արդյունքում ԴՊՀ-ն զերծ կմնա երկրի մոնետար քաղաքականության լրացուցիչ մեղմացումից:

Եվրոպայի իրավիճակի վերաբերյալ մտավախությունների սրացումն առաջացել էր Գերմանիայի Բունդեսբանկի ներկայացուցչի հայտարարություններից հետո, ըստ որի, ԵՄ մոնետար քաղաքականությունը պետք է կենտրոնացվի գների կայունացման վրա, իսկ տարածաշրջանի ֆինանսական խնդիրներ ունեցող  երկրները պետք է դրանց լուծման համար ֆինանսական գործիքներ օգտագործեն, ինչպիսին է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը: Այդ հայտարություններն ուժեղացրեցին մտավախությունը, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կարող է հետագայում նույնպես դեմ լինի Իտալիայի և Ւսպանիայի պետական պարտատոմսերի հետգնման ծրագրին՝ նրանց եկամտաբերության նվազեցման համար:

Nikkei 225 (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք: SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև