«Անելիք Բանկը» նշում է Հայաստանի ֆինանսական շուկայում իր գործունեության 22 ամյակը

01.08.2012 16:09
«Անելիք Բանկը» նշում է Հայաստանի ֆինանսական շուկայում իր գործունեության  22 ամյակը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չորեքշաբթի  նշում է իր ծննդյան 22 ամյակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ի օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` որպես «Անելիք» փայատիրական առևտրային բանկ:

1996թ.-ին «Անելիք» փայատիրական առևտրային բանկը վերակազմավորվել և մինչև 2007թ.-ի հուլիս ամիսը գործել է որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, իսկ այժմ` որպես «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն:

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունվերսալ առևտրային բանկ է, որը մատուցում է ժամանակակից բանկային ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին»,- նշեցին մամուլի ծառայությունից:

« 22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post