Եվրահանձնաժողովը Visa-ին մրցակցության սահմանափակման մեջ է կասկածում

01.08.2012 16:53
Եվրահանձնաժողովը Visa-ին մրցակցության սահմանափակման մեջ է կասկածում

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը Visa-ին նախազգուշացրել է հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումների համար: Եվրամիության իշխանության գործադիր մարմնի մտավախությունն է առաջացրել Visa ընկերության կողմից Visa վճարային քարտեր օգտագործող մանրածախ վաճառողներից բազմակողմանի վճարումների (Multilateral Interchange Fees, MIF) կոմիսիոն վճարների հավաքագրումը, ասվում է ԵՀ պաշտոնական հաղորդագրության մեջ, գրում է  РБК –ն:

«Եվրահանձնաժողովը եկել է նախնական եզրակացության, որ MIF-ը սահմանափակում է բանկերի միջև մրցակցությունը` լրացուցիչ ծախսեր ստեղծելով այն բանկերի համար, որոնք աշխատում են Visa քարտեր ունեցող ձեռնարկատերերի հետ: Բացի այդ, հանձաժողովը եկել է եզրահանգման, որ MIF-ի դրական ազդեցությունը տեխնիկական և տնտեսական առաջընթացի վրա, որը կարող էր օգտագործվել  MIF-ը «Եվրոպական միության գործունեության մասին» 101 (3) հոդվածից բացառելու համար, ապացուցել չհաջողվեց»,- նշվում է հաղորդագրության տեքստում:

Եվրահանձնաժողովը կասկածում է Visa-ին մրցակցության սահմանափակման մեջ 2008 թվականից: 2010 թվականին Visa-ն առաջարկել է սահմանափակել կոմիսիոն վճարը դեբետային քարտերով միջպետական տրանզակցիաների համար 0.2 տոկոս մակարդակով, ինչն ավելի ուշ օրենսդրորեն ամրագրվել է ԵՄ-ում: Սակայն կրեդիտ քարտերի կոմիսիոն վճարների շուրջ վեճը ԵՄ-ի և Visa-ի միջև շարունակվում է:

Visa Inc.-ն ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է վճարային օպերացիաների կատարման ծառայություններ: Ընկերությունը եկամուտ է ստանում առավելապես այն կոմիսիոն վճարների հաշվին, որոնք վճարում են Visa-ի հաճախորդ ֆինանսական հաստատություններըվճարումների ծավալի և Visa-ի կողմից մշակվող տրանզակցիաների թվի հիման վրա: Visa քարտերի և այլ պրոդուկտների տարեկան շրջանառությունը կազմում է 5.4 տրլն դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև